«Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը». Մհեր Սեդրակյան. «Ա1+»
Յանուկովիչի հեռանալուց հետո ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի տրամադրությունը բարձրացել է, արդեն երգում է. «Հեռանա՜լ, ուզում եմ բայց չեմ կարող…»:
Պատգամավորը կարծում է, որ Վիկտոր Յանուկովիչը խաբել է իր ժողովրդին` ինչ էր խոստանում եւ ինչ պարզվեց ամենավերջում. «Պայմանների խախտում ա եղել, ժողովուրդը նախագահ է ընտրել, պարզվել ա՝ նախագան ոսկե ունիտազներից ա օգտվել», հաղորդում է «Ա1+»-ը: Հայաստանի ժողովուրդն էլ կարող է նույն ձեւով վարվել իր ղեկավարի հետ, եթե, պարզվի, որ վերջինիս զուգարանի ունիտազը նույնպես ոսկուց է. «Հայ ժողովուրդը նույնպիսի ժողովուրդ է, ինչպես Ուկրաինայում»:
«Կարեւորը, որ ինչ լինում է, լինի ժողովրդի սրտով»,- ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանն է ասում՝ անդրադառնալով Յուլիա Տիմոշենկոյի աչքալուսանքին, ըստ որի՝ հետխորհրդային բոլոր երկրներն էլ ազատվելու են իրենց դիկտատորներից. «Եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա»:
Երբ Ուկրաինայում նախագահը փախչում էր ժողովրդի դատաստանից, ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանն իր բառերով քաղաքում չէր, չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ ինչ նմանություններ կան Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ. «Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: