Ոստիկանները Արտաշատում բռնեցին բնակարանային գողերին
2013 թ. հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել մի տնից ոսկյա զարդեր և վարագույր գողանալու մասին:
Ոստիկաններն օրերս պարզել են, որ գողությունը կատարել են 1983 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, 1978 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1986 թ. ծնված Գոռ Դ.-ն:
Սերգեյ Հ.-ն և Գոռ Դ.-ն կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել մեկ այլ տնից 10 արկղ նոր հագուստեղեն, երաժշտական կենտրոն, ավտոլվացման մեքենա, գազի կաթսա, էլ. ջեռոց, սպասքեղեն, 10 արկղ սուրճ և թեյ, անկողնու պարագաներ և այլ իրեր գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են նշված անձինք: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվել է նաև, որ նրանք դեկտեմբեր ամսին մեկ այլ տնից էլ գողացել են ոսկյա զարդեր և 670.000 դրամ կանխիկ գումար:
ՀՀ Ոստիկանություն