
16-ամյա պատանին հրատապ օգնության կարիք ունի (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. 1998 թ. ծնված գյումրիաբնակ Հակոբ Ավետիսյանի մոտ մասնագետները հայտնաբերել են կաստելմանի հիվանդություն: Շուրջ մեկ տարի է երեխան տառապում է այդ հիվանդությամբ: Մի քանի անգամ վիրահատության ենթարկվելուց հետո, հիվանդատերերին տեղեկացվել է, որ հիվանդությունը բացառիկ է, և որ դրա բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել: