Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը:
Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմել է մայրը: Այսքան ժամանակ Արամի և Մհերի հարաբերությունները եղել են նորմալ. ոչ ոք որևէ կասկածելի բան չի նկատել ու լսել, մայրն ասում է, որ միակ տարօրինակ բանն այն էր, որ Արամը պարբերաբար ասել է, թե «Ախպերս բիզնեսմեն դարձավ, մեզ մոռացավ:
Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող: Միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր, միաժամանակ մահվան 31 դեպքերից 24-ի վերաբարյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս իրավիճակում գերադասում են լռել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ շատ ՀՀԿ-ականներ, պատգամավորը նշել է, որ Սերժ Սարգսյանը ունի իր կարծիքը, եւ եթե անհրաժեշտություն լինի, արձակուրդի տեղից էլ կարող է մեկնաբանություն տալ կամ միջամտել:
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատախազը փոխվել է: Գործի նկատմամբ վերահսկողություն էր իրականացնում Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Առաքելյանը:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պատվիրակությունը:
Դատախազ Վահան Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց նիստն անցացնել դռնփակ, քանի որ, ըստ նրա, կարող են հնչել նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Դա կլինի այս տարի Հասան Ռոուհանիի առաջին արտասահմանյան այցը:
Այս մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները:
Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս մասին հայտարարել է նրա մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին:
Կլիչկոն նաև հաստատել է, որ մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահական ընտրություններում:
Ընդհանուր առմամբ, նյութական օգնություն է հատկացվել 107 մարդու (ընտանիքի):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ:
Երևան-Սևան մայրուղու վրայի մյուս խաղատները փակվում են, քանի որ նրանցից ոչ ոք ի վիճակի չի եղել 100 միլիոն դոլարի ներդրում իրականացնել։ Այսինքն՝ «Օնիրա Քլաբ»-ը կդառնա տարածքային մոնոպոլիստ խաղատնային բիզնեսում։ Կառավարության փաստացի համաձայնությամբ։
Մարդահամարի տվյալներով, մինչև 5 տարեկան երեխաների թվում մուսուլմանների քանակը գրեթե կրկնակի ավելին է:
Նախնական տվյալները ներկայացրել է երկրի Կենտրոնական բանկը:
Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք:
Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված:
2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ:
Ջոտոդիան պետության ղեկավար էր դարձել 2013 թվականի մարտի վերջին՝ պետական հեղաշրջման արդյունքում:
«Նորմալ է ամեն ինչ. ոչ ինձ մոտ եւ ոչ էլ դիմացի մեքենայի վարորդի մոտ առողջական որեւէ խնդիր չկա, վնասվածքներ` նույնպես: Մեքենաներն են մի քիչ վնասվել, իսկ ես ուղղակի մի քիչ վախեցել եմ»:
2014թ. հունվարի 1-ից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը, ով մինչ այդ` 2009թ. սեպտեմբերից զբաղեցրել է Պեռնո Ռիկար Ղազախստանի (Pernod Ricard Kazakhstan) գործադիր տնօրենի պաշտոնը:
Այս մասին նշված է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարության մամլո հաղորդագրությունում:
Ցանկացած ժողովուրդ, որ խաղաղություն է մուրում ՝ պատրաստ զոհաբերելու իր հայրենիքն ու իր անբաժանելի հատվածի կյանքը, դատապարտված է կործանման: