Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ

«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք:

Անվանի բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի դերակատարումը հայ թատերարվեստի զարգացման գործում անուրանալի է:  Խորապես ցավակցում եմ Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և ուսանողներին»,- ասված է Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031