
Հունվարի 18-ին խորհրդարանական 4 ուժերը հանրահավաք են անցկացնելու. yerkir.am

Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ որոշում է կայացվել հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը:
Ռուստամյանը հավելել է, որ խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ: