
Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Պարսից ծոցի երկրներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Պարսից ծոցի երկրներ: Այս մասին հայտարարել է նրա մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Վերջինիս խոսքերով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարն այցելելու է ԱՄԷ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Օման ու Կատար և հանդիպումներ է ունենալու այդ երկրների ղեկավարության հետ:
Մաննը հավելել է, որ այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարածաշրջանային առավել կարևոր հարցերը, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիայում ստեղծված իրավիճակին ու Իրանի հետ բանակցություններին: