Վրաստանը մտադիր է խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը մտադիր է ռազմական արդյունաբերության ոլորտում խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը: Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պատվիրակությունը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է գեներալ-լեյտենանտ Աթիլա Գյուլենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Ալասանիան շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Վրաստանի զինված ուժերի զարգացման մեջ ներդրում ունենալու համար:
Կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հարցն ու ապագա պլանները, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցը, առաջիկա ժամկետում ISAF-ի առաքելությանը Վրաստանի մասկացությունը, ինչպես նաև անվտանգության պլանում տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ թուրքական ռազմական պատվիրակությունը Վրաստանից առաջ ժամանել էր Ադրբեջան: