
Արտակ Բարսեղյանը՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր նոր տնօրեն

2014թ. հունվարի 1-ից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը, ով մինչ այդ` 2009թ. սեպտեմբերից զբաղեցրել է Պեռնո Ռիկար Ղազախստանի (Pernod Ricard Kazakhstan) գործադիր տնօրենի պաշտոնը:
Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ: Արա Գրիգորյանը կշարունակի ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը` համատեղելով այն Երևանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահի պաշտոնի հետ: Այս մասին տեղեկացանք Երևանի կոնյակի գործարանի Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արտակ Բարսեղյանը ծնվել է 1969 թվականին, Երևանում: Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998 թվականի հունիսից` զբաղեցնելով մի շարք պաշտոններ ֆինանսավարչական ոլորտում: 2001 թվականի մայիսին նա նշանակվել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի Ֆինանսավարչական տնօրեն: 2009 թ.-ի սեպտեմբերից ղեկավարել է Պեռնո Ռիկար Ղազախստանի ներկայացուցչությունը: