
Անգլիայում ու Ուելսում մինչև 4 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան մուսուլման է. The Telegraph

Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ Անգլիայում ու Ուելսում մինչև 4 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան մուսուլման է: Մարդահամարի տվյալներով, մինչև 5 տարեկան երեխաների թվում մուսուլմանների քանակը գրեթե կրկնակի ավելին է:
Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոասը հայտարարել է, որ շուտով Մեծ Բրիտանիայում մուսուլմանների քանակը կարող է ավելի մեծ լինել, քան՝ քրիստոնյաներինը: Նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա տասնամյակներում:
Մարդահամարի տվյալներով, 2001 թվականին Անգլիայում ու Ուելսում մուսուլմանների քանակը կազմել է 1.6 միլիոն մարդ, կամ ընդհանուր բնակչության 3 տոկոսը: 2011 թվականին մուսուլման բնակչության քանակը կազմել է 2.7 միլիոն մարդ կամ բնակչության 4.8 տոկոսը: