Հասան Ռոուհանին հունվարի վերջին կմեկնի Շվեյցարիա

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հունվարի վերջին կմեկնի Շվեյցարիա: Այստեղ նա կմասնակցի Դավոսում ամեն տարի անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Դա կլինի այս տարի Հասան Ռոուհանիի առաջին արտասահմանյան այցը: Դավոսի տնտեսական ֆորումն անցկացվելու է հունվարի 22-25-ին և կրելու է «Փոփոխելով աշխարհը. հասարակության, քաղաքականության ու բիզնեսի համար հետևանքները» անվանումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031