ՀՀԿ-ականը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Նախագահը սիմվոլ է եղել, և ՀՀԿ-ականներից շատերը աշխատել են նրա հետ. ԳԱԼԱ

Հասարակական- քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցը, որին հաջորդեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հակադարձումը: Ինչո՞վ էր պայմանավորված ներկա եւ նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռակա բանավեճը, եւ ինչո՞ւ իշխանական էլիտայի ներկայացուցիչներից շատերը եւ անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պահպանում են լռություն:  ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ասել է. «Յուրաքանչյուրն իր գնահատականը ունի, դա երկրորդ նախագահ Քոչարյանի կարծիքն է, ինձ թվում է` այդքան լուրջ մեկնաբանություններ չպետք է անել, որովհետեւ յուրաքանչյուր ոք` անկախ նրանից՝ նախագահ է, թե նախագահ չէ, իր տեսակետն է հայտնում, եւ տարբեր ժամանակահատվածներում տարբեր նախագահներ իրենց քաղաքականությունն են տարել: Ներկայիս քաղաքականության պարագայում ներկա վարչապետը, բնականաբար, ձեռք է տալիս, իսկ հնարավոր է իր տեսակետները, իր մոտեցումները երկրորդ նախագահին դուր չեն գալիս, եւ նա քննադատաբար է մոտենում նրա գործունեությանը: Այնպես որ այդքան սարսափելի բան չեմ տեսնում այդ գնահատականների մեջ, այդքան ծանր չպետք է տանել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս իրավիճակում գերադասում են լռել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ շատ ՀՀԿ-ականներ, պատգամավորը նշել է, որ Սերժ Սարգսյանը ունի իր կարծիքը, եւ եթե անհրաժեշտություն լինի, արձակուրդի տեղից էլ կարող է մեկնաբանություն տալ կամ միջամտել: Իսկ ՀՀԿ-ականների լռությունը մեկնաբանել է այսպես. «Վերջիվերջո նախագահը ինքը սիմվոլ է` անկախ նրանից, թե ինքը որ ժամանակաշրջանում է եղել, պետք է զգույշ լինենք մեր մեկնաբանություններում եւ կոռեկտ լինենք: Դա չի նշանակում, որ հանրապետականները չեն մեկնաբանում, կամ միահամուռ չեն հարձակվում` համաձայն են այդ կարծիքի հետ: Դա կարելի է ուրիշ ձեւով մեկնաբանել, մեկ-երկու պատասխան եղել է, եւ կարծում եմ` բավական է: Նախագահը սիմվոլ է եղել, եւ հանրապետականներից շատերը աշխատել են նրա հետ, եւ այն պատասխանները, որ եղել են, իմ կարծիքով` բավական են, եւ պետք չէ, որ բոլորը առանձին- առանձին մեկնաբանություն տան»:

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությունից հեռացած չի եղել եւ  հետեւողականորեն հետեւել է գործընթացներին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս