Բաժիններ՝

Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի Լա Լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Ռամոն Սանչես Պիսխուանում» կամային հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ (3-1):

Հանդիպման հաշիվը առաջինը բացեցին անդալուսյան ակումբի խաղացողները. 19-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Ֆոֆանան։ Սակայն ընդամենը 3 րոպե անց՝ 22-րդ րոպեին, Ռաֆինյան վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում կատալոնացիների հարձակման գծի առաջատարը շարունակեց իր բենեֆիսը. 52-րդ րոպեին նա առաջ մղեց հյուրերին, իսկ 69-րդ րոպեին խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հեթ-տրիկ և հանդիպման վերջնական արդյունքը։

Հատկանշական է, որ Ռաֆինյան երկրորդ խաղում անընդմեջ է դառնում հեթ-տրիկի հեղինակ։ Այս տպավորիչ արդյունավետության շնորհիվ բրազիլացին խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի և այս պահին միանձնյա գլխավորում է Լա լիգայի լավագույն ռմբարկուների ցանկը։

Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 21-ի և շարունակում են այս պահին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Սևիլյան» 13 միավորով գտնվում է 5-րդ տեղում։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930