Ռուսաստանն Աբխազիային ու Հարավային Օսիային կհատկացնի 6 միլիարդ դոլար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014-2016 թվականներին Աբխազիային ու Հարավային Օսիային տարեկան կհատկացնի մեկական միլիարդ դոլար: Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչն էլ այսօր հրապարակվել է Պաշտոնաթերթում:

Դրանով իսկ երկու հանրապետությունն էլ առաջիկա երեք տարում Ռուսաստանից ընդհանուր առմամբ կստանան 6 միլիարդ ռուբլի: 2013 թվականին Ռուսաստանն Աբխազիային հատկացրել է 1.8 միլիարդ ռուբլի: Սրանից առաջ հաղորդվել է, որ Հարավային Օսիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս