Բաժիններ՝

Լոռու սպանության պատճառը խա՞նդը չէ. Սպանվածի հարազատները նոր մանրամասներ են հայտնում. lorinews.am

lorinews.am-ի փոխանցմամբ՝ հունվարի 8-ին Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում` ՊՆ զորամասի հարևանությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական սպանությունը ցնցել է ողջ մարզը:  Մարդասպանը դանակի 11 հարվածով սպանել էր 3 անչափահաս երեխաների հորը՝ Մհեր Գրիգորյանին: Ոստիկանությունը դեպքից ժամեր անց արդեն Իջևան քաղաքում հայտնաբերեց սպանության մեջ կասկածվողին՝ Արամ Սարգսյանին, ով, որպես սպանության դրդապատճառ, նշել էր խանդը, իբր Մհեր Գրիգորյանը տարիներ առաջ առաջարկություն է արել իր կնոջը, ինքն էլ իմանալով այդ ամենի մասին, նման քայլի է դիմել:

Սպանության մեջ կասկածվողն ու սպանվածը իրար ճանաչել են դեռ մանկուց, համադասարանցիներ են եղել, ապրել նույն բակում: Արամը հաճախ է այցելել Մհերենց բնակարան, հաց կերել, զրուցել ու գիշերել: Խանդի վարկածը Մհերի ընտանիքի անդամները աբսուրդ են համարում. «Նման բան չէր կարող լինել, նախ Մհերը էն տղեն չէր,որ իր մտերիմի ու առավել ևս մանկության ընկերոջ կնոջ վրա աչք գցեր, և հետո աշխարհի կանայք չէին պրծել, որ Արամի կնգա մոտ գնար կամ ուզենար գնար»,-  պատմել են Մհերի հարազատները՝ հավելելով, որ Արամը նման քայլի է դիմել պարզապես նախանձից, քանի որ Մհերը կյանքում շատ բաների էր հասել, իսկ Արամը`ոչ:

«Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմել է մայրը: Այսքան ժամանակ Արամի և Մհերի հարաբերությունները եղել են նորմալ. ոչ ոք որևէ կասկածելի բան չի նկատել ու լսել, մայրն ասում է, որ միակ տարօրինակ բանն այն էր, որ Արամը պարբերաբար ասել է, թե «Ախպերս բիզնեսմեն դարձավ, մեզ մոռացավ»:

Դեպքի օրը սովորականի նման Արամը եկել է Մհերենց դեղատուն, կնոջ՝ Լուսինեի հետ զրուցել, ապա գործին միացել է նաև Մհերը ու Արամի հետ միասին իջել են թոնրատուն, այնուհետ՝քաղաք՝ բանկերում վճարումներ անելու, որտեղ շուրջ մեկ ժամ շրջելուց հետո վերադարձել են կրկին թոնրատուն: Լուսինեն, ով դեղատան տնօրենն է, Մհերին առաջարկել է մնալ թոնրատանը, որ ինքն էլ դեղատան գործերով զբավի, իսկ Մհերը հայտնել է, որ Արամին պետք է տուն հասցնի՝ Ազնվաձոր գյուղ: Միասին դուրս են եկել թոնրատնից ու արդեն կատարվել է այն, ինչ կատարվել է. դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի ու ձախ ազդրի շրջանում: Մհերի կինը՝ Լուսինեն, մամուլում տպագրված Արամի ասածները զրպարտանք է համարում

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս