Նիկոլայ Բաղդասարյանը ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Յուրի Բաղդասարյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկել է նախաքննական մարմնի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվել էր:

Դատախազ Վահան Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց նիստն անցացնել դռնփակ, քանի որ, ըստ նրա,  կարող են հնչել նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Յուրի Բաղդասարյանին: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատավորը copy paste է արել քննիչի Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացելու մասին քննիչի որոշումը. «Այն, որ Դուք Վարդան Պետրոսյանի նկատմամբ ունեք անձնական շահագրգռվածություն, ակնհայտ դարձավ Ձեր կողմից կայացված որոշումից: Այն, որ Դուք անձամբ կամ միջնորդավորված նախապես ստացել եք իրենց միջնորդության էլեկտրոնային տարբերակը, այդ գործով արդեն իսկ կանխորոշում է տվյալ միջնորդությունների ելքերը, քանի որ քննիչները ընկալում են տվյալ դեպքում Դավիթ Մարտիրոսյանը, որ նման վարքագիծ դրսևորած դատավորը  որպես իրենց կողմնակից իրենց միջնորդությունը բավարարելու է հաստատ:

Իսկ եթե դատավորը պահանջում է իր աշխատանքի կազմակերպման համար, ապա ինչու Դուք մինչև այս դատը ինձանից չէիք պահանջել էլեկտրոնային տարբերակը ներկայացված բողոքի վերաբերյալ, որպեսի էլի copy paste անեիք Ձեր որոշման մեջ որպես նկարագրական մաս: Ես հաստատում եմ, որ ինձանից  Դուք նման փաստաթուղթ, նման էլեկտոնային  տարբերակ չեք պահնջել»:

Փաստաբանն ասաց, որ նման վարք դրսևորած դատավորը գործ քննելիս չի կարող անկողմանակալ լինել, հետևաբար ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատարանում Նիկոլայ Բաղդասարյանը նեկայացրեց դատարանի որոշման և քննիչի միջնորդության համադրության արդյունքում գտնված կետադրական, տեխնիկական նույն սխալները, սխալ գործածված տերմինները: Փաստաբանը դատարանին ներկայացեց երկու որոշումները, որոնց վրա նշված են երկու փաստաթղթերի նմանություները:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս պահին էական չէ այս փաստը բավարար է, որպեսզի «դուք ընդունեք, որ դուք նախօրոք մինչև խորհդրակցական դուք չեք կարող անկողմանակալ լինել դուք այ գործը չեք կարող վարել»:

Քննիչ Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ պաշտպանական կողմը ներկայացնում է զուտ ենթադրություններ. «Տառասխալ կատարելը և պրաբելները դեռ հիմք չի, որ էլեկտրոնային տարբերակ է փոխանցվել դատարանին, և Ձեր կողմից, ինչպես նշում է փաստաբանը, copy paste է արվել»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս