Բաժիններ՝

2014 թվականին Ուկրաինայում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն. Վիտալի Կլիչկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայում «ՈՒԴԱՌ» խմբակցության նախագահ Վիտալի Կլիչկոն չի բացառում, որ 2014 թվականին Ուկրաինայում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն: Այս մասին նա հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում.

«Ես չեմ բացառում դա: Եթե իշխանությունները հետագայում էլ ցույց տան, որ չեն լսում մարդկանց, որ ոչինչ տեղի չի ունենում, ապա իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի: Իշխանությունների դեմ «Եվրամայդանի» ակցիաներն արդյունավետ են:

Ուկրաինացիները՝ բոլորը միասին, անկախ շրջաններից, դուրս են գալիս ու ասում, որ պահանջում են ապրել այլ կանոններով, որ իրենք ցանկանում են բնակվել այլ երկրում: Այն, որ մենք դուրս ենք եկել և բաց հայտարարել ենք այդ մասին, արդեն իսկ ձեռքբերում է»:

Կլիչկոն նաև հաստատել է, որ մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Կլիչկոն վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել, առաջադրանքներ վերցնել ու աշխատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031