Ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայաններում

Ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել մոսկովյան օդանավակայաններում՝ անվտանգության գործող սահմանափակումների պատճառով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մայրաքաղաքի օդանավակայանների ներկայացուցիչներին։

Շերեմետևո օդանավակայան մեկնող շուրջ 25 ինքնաթիռ վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում։ Օդանավակայանի տեղեկատվական ծառայության տվյալներով, չվերթները վերահասցեագրվել են Նիժնի Նովգորոդ, Կազան, Չեբոկսարի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա և Նիժնեկամսկ։

Եվս մոտ 10 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Վնուկովոյում։ Դրանց թվում եղել են ինքնաթիռներ Հուրգադայից, Նովոսիբիրսկից, Ֆերգանայից, Չելյաբինսկից, Ստամբուլից, Դալամանից, Դուբայից, Տաշքենդից և Եկատերինբուրգից։ Այս օդանավերը նույնպես ուղարկվել են պահեստային օդանավակայաններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930