Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 6 միլիարդ դոլարի վարկ ստանալու շուրջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում ռուսական կոմերցիոն բանկերից 6 միլիարդ դոլարի վարկ ստանալու շուրջ: Այս մասին նշված է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարության մամլո հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ այդ գումարն Ուկրաինային անհրաժեշտ է միջուկային վառելիք արտադրելու, ինչպես նաև Խմելնիցկու ատոմակայանի երրորդ ու չորրորդ էներգաբլոկները կառուցելու համար:

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Ռուսաստանն Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների հաշվին երեք միլիարդ դոլարով գնել է Ուկրաինայի ինքնիշխան պարտատոմսերը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան խոստացել է հատկացնել 15 միլիարդ դոլարի վարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս