Բաժիններ՝

Ինչու հնարավոր չէ զարգացնել Երևանի մետրոն. Ա1+

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը:

Այն, որ այսօր Մետրոյի ծննդյան օրն է, «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը չգիտեր, փոխարենը լավ գիտե հայկական մետրոյի կառուցման պատմության և խնդիրների մասին: Նրա խոսքով` հայկական մետրոպոլիտենը թերանում է միայն իր ծավալով և ժամանակակից դիզայնով:

Ալբերտ Զուրաբյանը չի կիսում այն կարծիքը, թե մետրոյի կայարանները միմյանց մոտ են տեղակայված: Ըստ նրա` կայարանների մոտ կամ հեռու կառուցելու համար բազմաթիվ պատճառներ կային. «Ճանապարհների կտրվածքի, թունելների դիրքի խնդիրներ կային, բացի այդ, այդպես են կայանները տեղակայվել, որ բնակչությունը հարմարավետ ձևով օգտվի», – նկատում է «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը:

Պարոն Զուրաբյանը մտահոգվում է` եթե ցանկություն լինի մետրոյի կայարաններն ավելացնել, ապա դա անհնար կլինի. «Քաղաքն այսօր հապճեպ է զարգանում, իր նախատեսված հատակագծով չի զարգանում, եթե ցանկանանք «Երիտասարդական» կայանի մի ելքը բացել, ապա դա հնարավոր չի լինի, որովհետև Սայաթ –Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցված եկեղեցին կխանգարի շինարարությանը», – կարծում է ճարտարապետը:

Ալբերտ Զուրաբյանը, սակայն, մետրոպոլիտենի կայարանների ավելացման անհրաժեշտություն է տեսնում. «Հիմա շատ փոքր թվով մարդիկ են օգտվում, եթե կայաններն ավելանային, մարդիկ շատ կօգտվեին մետրոյից, և քաղաքն էլ կշնչի» – ասում է ճարտարապետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս