Բաժիններ՝

Վոլգոգրադի պայթյունների զոհերի ընտանիքները ստացել են երկուական միլիոն ռուբլի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարեվերջին Վոլգոգրադում գրանցված երկու պայթյունների 32 զոհի ընտանիքները դաշնային ու տարածաշրջանային բյուջեներից ստացել են երկուական միլիոն ռուբլի: Նյութական օգնություն է ցուցաբերվել նաև վիրավորներին ու տուժածների հարազատներին:

Ընդհանուր առմամբ, նյութական օգնություն է հատկացվել 107 մարդու (ընտանիքի): Վիրավորներից յուրաքանչյուրը ստացել է 200.000-400.000 ռուբլի փոխհատուցում՝ կախված վերքի (վերքերի) ծանրության աստիճանից:

Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ու 30-ին Վոլգոգրադում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է 34 և վիրավորվել է 77 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031