
Նորվեգիայի բնակիչները «դարձել են» միլիոնատերեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի Կենսաթոշակային հիմնադրամում (ավելի վաղ՝ Նավթային հիմնադրամ) կուտակումների ընդհանուր ծավալը հասել է 5.11 տրիլիոն կրոնի (828.6 միլիարդ դոլար): Նախնական տվյալները ներկայացրել է երկրի Կենտրոնական բանկը:
Պաշտոնական վերջին տվյալներով՝ Նորվեգիայի բնակչության թվաքանակը կազմում է 5.096.000 մարդ: Դրանով իսկ ազգային Կենսաթոշակային հիմնադրամում Նորվեգիայի յուրաքանչյուր բնակչի պայմանական մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոն կրոնի սահմանագիծը: Ներկայիս փոխարժեքով՝ դա կազմում է մոտ 162.000 դոլար: