Մի վերցրեք ձեզ վրա ուրիշների հանցագործությունների պատասխանատվությունը։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 17-ի որոշումով գրանցվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Փոստբանկ Կապան 01» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը 2013 թ-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թ-ի դեկտեմբերի 17-ը ներառյալ:
Խոդորկովսկին նաեւ ավելացրել է, թե չի պատրաստվում զբաղվել գործարարությամբ: «Բիզնես վերադառնալու ծրագրեր նույնպես չունեմ: Կարծում եմ` իմ բիզնես գործունության ընթացքում ես հասա այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել»,-նշել է նա:
Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտտեի վրա և այն դարձնում անպաշտպան:
Ամեն մարդ պիտի հասկանա, որ իրենից ինչ-որ բան է կախված, և նվազագույնն այն է, որ և՛ մեր իշխանավորին, և՛ աշխարհին ցույց տա, որ մենք բթամիտ չենք, հասկանում ենք խավարի և լույսի տարբերությունը՝ իր բոլոր անցանկալի դրսևորումներով հանդերձ, հասկանում ենք՝ ինչ է նշանակում Եվրոպա, և ինչ է նշանակում երեք բռնապետների միություն:
Ես շատ եմ սիրում Ամանորը դիմավորել նաև տանը, սակայն դա այնքան էլ էական չէ. կարևոր չէ, թե որտեղ կլինեմ, կարևորն այն է, որ լինեմ հարազատներիս հետ` թեկուզ Մոզամբիկում:
Հարևանները ոստիկաններին պատմել են, որ մահացածը բնակվում էր նշված շենքում, ջութակահար էր և կույր: Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունն ու դեպքի մանրամասները:
Ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում այրվում է տնակ:
Դեկտեմբերի 16-20-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,354,734 ԱՄՆ դոլար 404.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,312,840 ԱՄՆ դոլար 405.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ես կվերադառնամ միայն այն դեպքում, երբ համոզված լինեմ, որ կարող եմ դուրս գալ անհրաժեշտության դեպքում: Իմ ընտանեկան ներկա վիճակում դա գլխավոր պայմանն է:
Դեբեդ և Դսեղ գյուղերում շուրջ մեկ ամիս առաջ խոզի անկումներ են եղել: Ցրտերն ընկնելու հետ անկումների թիվը նվազել է, բայց չի դադարել: Դսեղ գյուղում անկված խոզերին հետազոտել են եւ պարզել, որ որեւէ համաճարակ չկա, բայց մարդիկ վախից խոզերին փակի տակ են պահում:
«Կառավարության ճնշումն արեց իր գործը, ընտրված քաղաքապետը պաշտոնանկ է արվում»,-հայտարարել է Ուգուլավան այն բանից հետո, երբ նրան գիշերը ժամը 1-ին հայտնել են լիազրությունների դադարեցման մասին:
Օրգանիզմի բոլոր բիոքիմիական գործընթացներում ակտիվ կերպով մասնակցում են վիտամինները: Նիհարելու գործընթացում վիտամինները մեծ դեր ունեն, քանի որ նրանց բացակայության ժամանակ դանդաղում են նյութափոխանակության գործընթացները և դրա համար էլ նիհարելը դժվարանում է:
Նա նշել է, որ Պուտինի ասուլիսից անմիջապես հետո գնացել է իրերը հավաքելու, քանի որ ենթադրում էր, որ իրեն ազատ կարձակեն մեկ օրվա ընթացքում:
ժամը 11:00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի դիմաց, ճանապարհի մեկասառույցի պատճառով միջին տարիքի մի կին սայթաքել ու ընկել է:
Գնացի ասացի. «Հակոբ, դու մեջների մեծն ես, քեզ եմ ասում, որովհետեւ դու մեր երեխաներին էլ լավ գիտես, ձերին էլ, արի հաշտեցրու»: Բայց ինքը ինձ պատասխանեց, իբր իր եղբոր երեխաները իրեն չեն ենթարկվում: Դրանից տեւական դադարից հետո եղավ 2006թ-ի դեպքը եւ մեծ որդուս սպանեցին, իսկ 2013թ-ին մահացավ Անդրանիկը:
Չի բացառվում, որ դա հանդիսանում է հայկական կողմին հասցեագրված յուրօրինակ ազդանշան:
Ինչպե՞ս հասկանալ Տեր-Պետրոսյանի ելույթը…
Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
ՀՀ կենտրոնական բանկը 2013 թ-ի դեկտեմբերի 16-ից ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թ-ին և կազմված է 23 երկրների (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիայի և
«ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Գ.), ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա ձորակը:
Ժամը 09.35-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի.
Քիմ Քարդաշյան եւ Քանիե Ուեսթ:Սա այն զույգն է, որի հարսանիքի մասին կարելի է խոսել 100%-ով:
Նիլոնը բանտում 17 տարի է անցկացրել` առանց պայմանական վաղաժամեկտ արձակման իրավունքի, քանի որ այդպես էլ չի ընդունել իր մեղքը:
Բրյուսելում կայացած երկօրյա գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները որոշում են կայացրել արագացնել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունը եւ հնարավորինս շուտ, 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, ստորագրել Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը:
Գերմանացի պատգամավոր Մարիլուիզ Բեկը հայտարարել է, թե Միխայիլ Խոդորկովսկին չի ծրագրում Ռուսաստան վերադառնալ:
Սան-Ֆրանցիսկոյում գտնվող այս էլիտար անշարժ գույքը դրվել է վաճառքի Sotheby’s-ում՝ 100 միլիոն դոլար մեկնարկային գնով։ Այն գտնվում է մայրուղուց բավականին հեռու և ունի առանձին ասֆալտե ճանապարհ։ Առանձնատունը շրջապատված է 47 ակր մակերեսով շքեղ այգով։
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսեց ամփոփել անցնող տարին և հայտարարեց, որ չհաշված լոլիկի ցեցը և տեղացած կարկուտը, մնացած մշակաբույսերի «բերքը լավ» էր ու «բոլոր ուղղություններով արտադրության աճ է եղել»:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների, դարձել է մահվան պատճառ: