Բաժիններ՝

Աստղային հարսանիքներ. 2014 թ. ամենասպասվող արարողությունների լավագույն հնգյակը (լուսանկարներ)

«Madame Noire» ամսագիրը հրապարակել է 2014թ.  ամենասպասվող հարսանիքների լավագույն հնգյակը.

Ջենիֆեր Էնիսթոն եւ Ջասթին Թերու

Աստղային այս զույգը նշանադրության մասին հայտարարել է 2012 թ. օգոստոսին, սակայն մինչ օրս հարաբերությունները չի օրինականացրել:  Վերջին շրջանում լուրեր կային, թե նրանք բաժանվել են, սակայն երկրպագուները հուսով են, որ հարսանիք, այդուամենայնիվ, կլինի:

s1

Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթ

Վեց երեխաների ծնողներ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի հարսանիքի մասին լուրերը շրջանառվում են դեռ 2011 թ-ից: Եւ ահա  ակնկալվում է, որ 2014թ-ը կնշանավորվի նաեւ նրանց հարսանիքով:

s2

Վլադիմիր Կլիչկո եւ Հեյդեն Փանեթերի

2013թ-ին ողջ աշխարհն իմացավ, որ դերասանուհի Հեյդեն Փանեթերին ամուսնանում է Վլադիմիր Կլիչկոյի հետ, ով, սակայն, իր հերթին հայտարարել էր, որ Հեյդենի հետ նշանադրության մասին խոսք չի եղել: Սակայն վերջերս Կլիչկոն Փանեթերիի հետ հայտնվել էր եվրամայդանում:

s3

Քիմ Քարդաշյան եւ Քանիե Ուեսթ

Սա այն զույգն է, որի հարսանիքի մասին կարելի է խոսել 100%-ով: Քարդաշյանն իր փեսացուի համար արդեն դուստր է ունեցել, ստացել ձեռքի եւ սրտի առաջարկ: Հիմա արդեն հարսնացուն հարսանեկան զգեստ է կարում եւ ամրագրում է Վերսալը հարսանիքի համար:

s4

Ադամ Լեվին եւ Բեհատի Փրինսլոու

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը համարվող Ադամ Լեվինը  եւ թոփ մոդել Բեհատի Փրինսլոուն  երկու հարսանիք են նախատեսում` մեկը Լոս Անջելեսում, մյուսը` Նամբիայում:

s5

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս