Բաժիններ՝

Սյուզի Մելիքյանն այս տարի առանձնահատուկ է նշելու Ամանորը

Երգչուհի Սյուզի Մելիքյանն արդեն զարդարել է իր և ամուսնու տունն ու պատրաստվում է Ամանորին: Նա esem.am-ին ասել է, որ այս տարի առանձնահատուկ է նշելու Նոր տարին, քանի որ առաջին անգամ է այն դիմավորելու որպես ամուսնացած կին: «Այս տարին հաստատ առանձնահատուկ կլինի, որովհետև ամուսնուս հետ եմ լինելու: Նաև տրամադրված եմ, որ պետք է շատ լավ անցնի: Ինձ մոտ դեռ կա մանկական հեքիաթային վիճակը: Հավատում եմ, որ Ամանորին երազանքներս կիրականանան և մեծ հավատով եմ դիմավորում Նոր տարին: Իմ երազանքները կապված են «հոգևոր» երջանկության հետ, որը գտել եմ»:

Այս տարի զույգը դեռ չի որոշել, թե որտեղ կնշի Ամանորը: «Թեև դեռ չենք որոշել, թե որտեղ և ինչպես կնշենք Ամանորը, գիտեմ, որ այն շատ լավ է անցնելու, քանի որ սիրելիիս հետ եմ լինելու,- ասել է Սյուզին և հավելեց, որ իր համար պարտադիր պայման չէ Ամանորը տանը կամ  ռեստորանում դիմավորելը: -Ես շատ եմ սիրում Ամանորը դիմավորել նաև տանը, սակայն դա այնքան էլ էական չէ. կարևոր չէ, թե որտեղ կլինեմ, կարևորն այն է, որ լինեմ հարազատներիս հետ` թեկուզ Մոզամբիկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս