Բաժիններ՝

Երևանում՝ Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:

Նշված շենք են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ովքեր նույն շենքում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի:

Հարևանները ոստիկաններին պատմել են, որ մահացածը բնակվում էր նշված շենքում, ջութակահար էր և կույր: Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունն ու դեպքի մանրամասները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031