
«ԳԱԶել»-ը դուրս է բերվել արգելափակումից

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Հ-21 միջպետական ավտոճանապարհի Քարաբերդ-Լանջիկ 1-ին կմ-ում «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 775SU43 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Ահազանգը փոխանցվել է մարզային ՃԿԿ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Արտակարգ իրավիճակների նախարարություն