
Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով քաղաքացին վայր է ընկել ու մահացել. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների, դարձել է մահվան պատճառ: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 76-ամյա Օնիկ Հարությունյանն էր:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: