
Արտակարգ պատահար՝ Պռոշյան փողոցում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի դիմաց, ճանապարհի մեկասառույցի պատճառով միջին տարիքի մի կին սայթաքել ու ընկել է:
Նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օգնություն են ցուցաբերել վիրավորին, ու ահազանգել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգել են Երևանի շտապ օգնություն ու կարճ ժամանակում ժամանել է շտապ օգնության բրիգադը, ովքեր կնոջը առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին մոտակա բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: