Սան-Ֆրանցիսկոյի ամենաշքեղ առանձնատունը վաճառվում է՝ տիրոջ հետ միասին (լուսանկարներ)
Սան-Ֆրանցիսկոյում գտնվող այս էլիտար անշարժ գույքը դրվել է վաճառքի Sotheby’s-ում՝ 100 միլիոն դոլար մեկնարկային գնով։ Այն գտնվում է մայրուղուց բավականին հեռու և ունի առանձին ասֆալտե ճանապարհ։ Առանձնատունը շրջապատված է 47 ակր մակերեսով շքեղ այգով։
Տունը կառուցվել է տոսկանական ոճով։ Այն կառուցվել է 20-րդ դարում, սակայն գտնվում է շատ լավ վիճակում։
Սակայն առանձնատան գլխավոր արժեքն այն է, որ այն հանդիսանում է ֆրանսիական Գին տոհմի կոմսերի սեփականությունը։ Ներկայիս սեփականատերը՝ 75-ամյա կոմս Քրիստիան դե Գին IV-ը որոշել է վաճառել իր ամենափոքրիկ դղյակը։ Սակայն վաճառքն ունի հատուկ պայման՝ ներկայիս սեփականատերը պետք է շարունակի այնտեղ ապրել։ Նա կզբաղեցնի առանձին սենյակ և իրավունք կունենա տեղաշարժվել տան մեջ և այգու տարածքում։