Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկը նախագահում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբում

ՀՀ կենտրոնական բանկը 2013 թ-ի դեկտեմբերի 16-ից ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թ-ին և կազմված է 23 երկրների (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնություն, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Հայաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Ուկրաինա, Վրաստան) բանկային վերահսկողության մարմիններից:

ՀՀ կենտրոնական բանկը անդամակցում է խմբին 2012 թ-ից: Խումբը կարևոր հարթակ է բանկային վերահսկողների միջև սերտ համագործակցության և արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման, ինչպես նաև վերահսկողական մեթոդների, փորձառությունների, տեղեկատվության և նորարարությունների փոխանակման համար: Խմբին անդամակցությունը նպաստում է Եվրոպական վերահսկողական համակարգին Հայաստանի ինտեգրմանը:

Խմբի աշխատանքների շրջանակում 2014 թ-ին Հայաստանում  կազմակերպվելու է խմբի տարեկան ժողովը, ինչպես նաև անց են կացվելու սեմինարներ խմբի անդամ երկրների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս