Պետկոմիտեն ընդգծել է, որ աշխատանքային խմբի նպատակը չի հանդիսանում սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի իրավունքները պաշտպանելում:
2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Սույն գործով կա 4 մեղադրյալ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի էր մեկնել անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Գյուլերի խոսքերով՝ թուրք-սիրիական սահմանին կառուցվում են արգելապատնեշներ՝ կանխելու համար Թուրքիայի քաղաքացիների կողմից սահմանին ականապատված տարածքներ ներթափանցելը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին:
Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
2012 թվականին Թուրքիայում գազի սպառումը կազմել է 45.5 միլիարդ խորանարդ մետր:
Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը։ Թե՞որոշել Է «քցել» նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի՛ վճարելու նաեւ նրանց գումարները։
Ցուցահանդեսը տևելու է մինչև 2014 թվականի փետրվարի 9-ը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ:
«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Համանախագահները համապատասխան մարմիններին կոչ են անում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել այն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ հոկտեմբերի 19-ին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը:
Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին:
Սնոուդենը հայտարարել է, որ իր մոտ եղած բոլոր գաղտնի նյութերը Մոսկվա մեկնելուց առաջ Հոնգկոնգում փոխանցել է լրագրողներին և իր մոտ չի պահել պատճենները:
Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանին ընտրողներն ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես պատգամավաոր, այլ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի:
Սրանից առաջ հաղորդվում էր, թե ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Զեյնալովին հայտնաբերել է ՌԴ-ում ադրբեջանական համայնքի օգնությամբ:
ՄԱԿ ԱԽ-ն ընդհանուր առմամբ ունի 15 պետություն, որոնցից 5-ը մշտական անդամներ են (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Վիրավորվել է ավելի քան 85 մարդ:
Շքեղության սիրահար եպիսկոպոսի մասին լուրերը հասել են Վատիկան: Դա, ինչ խոսք, հակասում է Ֆրանցիսկոս Պապի համեստ կենսակերպին, ինչով նա փորձում է օրինակ ծառայել:
Ջոնսոնը 2009-2012թթ. զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Անտառային հատվածի կառավարում եւ իրավակիրառում» (FLEG II) կոչվող ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսավորվում է 2013 թ-ից: Երկրորդ փուլի (2013-2016թթ.) ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն եվրո:
Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունն ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և դրանով նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Դերասանուհին պարգեւը կստանա հոկտեմբերի 23 –ին, Վարշավայում կայանալիք Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի ժամանակ:
Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր՝ 8 դյույմանի Miix2 պլանշետը: Այս մասին հաղորդում է PC World-ը: Սարքն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով:
Այս տարի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
Տիգրան Վիրաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ դիտորդական խումբ է գնացել ՔԿՀ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են արձագանքել. «Ոնց հասկացա, ինչ-որ բուժօգնություն ցուցաբերվել էր, բայց ավելի կոնկրետ հարցում եմ արել մեկուսարանի ղեկավարին: Կստանամ կոնկրետ պատասխանը, և արդեն ավելի կոնկրետ կհասկանանք»:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի կարծիքով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «վախենալու կամ անհանգստանալու» առիթ չունի խորհրդարանի շենք մուտք գործելու դեպքում: