
Օրհան Զեյնալովին մատնել է նրա ազգականը (տեսանյութ)

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է Օրհան Զեյնալովին ձերբակալելու մասին ամբողջական տեսանյութը: Զեյնալովը մեղադրվում է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանելու մեջ, ինչը հանգեցրել էր զանգվածային անկարգությունների:
Սրանից առաջ հաղորդվում էր, թե ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Զեյնալովին հայտնաբերել է ՌԴ-ում ադրբեջանական համայնքի օգնությամբ: Սակայն այժմ ի հայտ է եկել նոր տարբերակ:
Նշվում է, որ հանցագործին հայտնաբերել օգնել է նրա հարազատ քեռին (կամ հորեղբայրը), ով նախկինում աշխատել է Ադրբեջանի ՆԳՆ-ում: Հաղորդվում է, որ նա է զանգահարել ոստիկաններին և առաջարկել է իր օգնությունը:
Նա տևական հեռախոսազրույց է ունեցել Զեյնալովի հետ՝ դրանով իսկ ոստիկաններին հնարավորություն ընձեռելով հայտնաբերել նրա գտնվելու վայրը: