Բաժիններ՝

ՊՆ աշխատակցի տղան Mercedes ML-ով մխրճվել է յուղման կետի մեջ. կան վիրավորներ

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին:

Վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Մուրադյանը և ուղևորուհին՝ 32-ամյա Աննա Հարությունյանը:

Վարորդի հայրը աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս