ԱԱԾ-ում «Նաիրի» կոնյակ են խմում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչպես վկայում են «ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ Է ծախսել կոնյակ գնելու համար։ Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։ Նշենք, որ «Նաիրին» համարվում է ամենաորակյալ ու ամենաթանկ կոնյակներից մեկը։ Ամսական 1 մլն դրամի այդ կոնյակից գնում են նաեւ ՀՀ նախագահի նստավայրում։ Սակայն վերջին ամիսներին նրանք այդ գնումներն իրականացնում են ոչ թե պետական բյուջեի, այլ առանձին անհատների գրպանից, հավանաբար, մամուլի ուշադրությունից խուսափելու համար։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031