Բաժիններ՝

Ջոն Քերին մեկնում է Փարիզ, Լոնդոն ու Հռոմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հոկտեմբերի 21-24-ին մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու Հռոմ: Այդ քաղաքներում ունենալիք հանդիպումներում հիմնական քննարկման թեման դառնալու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիային:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Վերջինիս խոսքերով՝ Քերին հանդիպումներ է ունենալու նաև արաբական մի շարք երկրների արտգործնախարարների և մասնավորապես Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալի հետ:

Լոնդոնում Քերին մասնակցելու է սիրիական ընդդիմությանն աջակցող 11 երկրների կոնֆերանսին: Հռոմում նա հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու համար մերձավորարևելյան, Իրանի ու Սիրիայի հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031