
Ո՞ւմ փողերով է Բաղդասարովը ֆինանսավորում «Միկա» շախմատային թիմին

«Ժողովուրդը» գրում է. Շախմատի «Միկա» հայկական թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը։ Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Միկա» շախմատային ակումբի տերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է, որ վերջերս սննկացման պատճառով փակեց իր «Արմավիա» ավիաընկերությունը։ Ու, փաստորեն, Բաղդասարովը «Արմավիայի» աշխատակիցների աշխատավարձերը, ՀՀ-ին ու օտարերկրյա օդանավակայաններին իր պարտքերը վճարելու փոխարեն Հունաստան է գործուղում շախմատային թիմ։ «ժողովուրդի» հետ զրույցում շատ մասնագետներ բացատրեցին, որ այդ գործուղումը բավական մեծ ծախսերի հետ է կապված. «Միկաի» կազմում, բացի երկու հայ շախմատիստուհիներից, հանդես են գալիս մեկ հնդիկ ու մեկ վրացի գրոսմայստերներ, սա իր հերթին ենթադրում Է մեծ հոնորարներ, ճանապարհածախս ու կեցության ծախսեր։ Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը։ Թե՞որոշել Է «քցել» նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի՛ վճարելու նաեւ նրանց գումարները։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: