«Ինձ տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին». Յուրի Ուշակովը՝ ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի ելույթի մասին

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը։ Այս մասին նա ասել է Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին։

Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Փաշինյանը հայերեն է ելույթ ունեցել։

«Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանության հնարավորություն կա, և իր ելույթը հնչեցրել է հայերեն։ Նման բան հազվադեպ է լինում։ Որքան հիշում եմ, նախկինում հանդիպումների ժամանակ նա այդպես չէր վարվում»,– ասել է Ուշակովը։

Ուշակովը միաժամանակ նշել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930