Կապանի բնակչուհի 31-ամյա Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2012թ-ն համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյան տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են գտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկապեգելու նպատակով:
Ղ. Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 2 քվեաթերթիկներն իրենց ծրարներով` փաթեթավորված և կնիքված վիճակում քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ՝ դրամով տեղաբաշխված միջոցներն նվազել են 3.6 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցները՝ 28.5 միլիոն դոլարով։
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Հոկտեմբերի 16-ի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, ՓՊ նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը:
tsayg.am-ի փոխանցմամբ` Երազգավորս համայնքում լուրջ խնդիր է առաջացել: Արդեն 12 օր է ինչ ջրատար խողովակի վնասվելու հետևանքով համայնքում խմելու ջուրը հոսում է անտեղի: Բնակիչները հարցի լուծման խնդրանքով դիմել են պատասխանատուներին, սակայն մինչ օրս լուծման ելք չի առաջարկվել:
Դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Իմ եղբայրը Վանաձորի Տարոն բաժնի ոստիկանապետն է:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.10-ի սահմաններում «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
2013թ-ի հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,263,518 ԱՄՆ դոլար 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,136,849 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ձայնագրության մեջ նաև Կարեն Խաչատրյանը հաստատում է, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած ցուցակի մեջ իրականում շատ են «Կյանքի խոսք» աղանդի հետևորդները:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, 1954 թ. ծնված Գագիկ Զ.-ին:
Հետաքննությունը բավականաչափ ապացույցներ ունի Զեյնալովի կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ, որոնք էլ ընկած են մեղադրանքի հիմքում:
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Վենտո», «ԶԻԼ-130» և «Դեու Նեքսիա ՋԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Պետք է զգույշ լինենք, որովհետև սա ինչ-որ մի գործընթաց չէ, որը կարելի է արագ անել: Վիլնյուսը շատ կարևոր հանգրվան է, կարևոր ժամկետ է, բայց Վիլնյուսից հետո էլ կա կյանք, կան հարաբերությունները, որոնք շարունակվելու են: Ուստի կենտրոնանալ զուտ Վիլնյուսի վրա, ես ավելի զգույշ կլինեմ: Իհարկե, ձգտելու ենք լավագույնս ունենալ, բայց պետք է հաշվի առնենք, որ սա երկու կողմերի միջև հարաբերություններ են, և մենք միասին աշխատելու ենք: Ձգտումը կա»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Բլումբերգ» կայքը հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք հատկապես վերաբերում են համաշխարհային մակարդակի վրա արձանագրվող տնտեսական իրադարձություններին։
Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանից բաժին են ներկայացրել 1989 թ. ծնված Հայկ Բ.-ին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2013թ. երրորդ եռամսյակում արձանագրել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների ճնշումների քանակն եռամսյակում հասել է 15-ի, որից 8-ը դատական գործեր են, 6-ը՝ գործունեության խոչընդոտումներ, 1-ն այլ բնույթի ճնշում:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց դեմ «պատերազմ» է սկսել` «կեղտոտ» հոդվածներով «պատվիրելով» ՀՅԴ-ի դեմ:
Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին:
2012 թվականին Միացյալ թագավորության զինված ուժերի հրամանատարության դեմ ներկայացվել է 5827 հայց:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանն ու Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:
Նրանց մեծ մասը կազմում են Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիները: