
Հռոմում բացվել է Օգոստոս Օկտավիանոսի մահվան 2000-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հռոմում՝ Իտալիայի նախագահի պալատի հարևանությամբ ընկած Scuderie del Quirinale պատկերասրահում բացվել է «Օգոստոս» արվեստի բացառիկ ցուցահանդեսը:
Այն նվիրված է հին հռոմեական կայսր Օգոստոս (լատինական augustus բառից՝ աստվածային) Օկտավիանոսի մահվան 2000-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստի մոտ 200 գործ, որոնք առնչվում են մի ամբողջ ժամանակաշրջանի, երբ աննախադեպ զարգացում են ապրել գիտությունն ու արվեստը, ինչը շաղկապվում է Օգոստոսի անվան հետ:
Ցուցահանդեսը տևելու է մինչև 2014 թվականի փետրվարի 9-ը, ինչից հետո այն կտեղափոխվի Փարիզ՝ հանրության համար բաց լինելով մարտի 19-ից մինչև հուլիսի 13-ը: