Ադրբեջանում ստեղծվել է ՌԴ-ում աշխատող ադրբեջանցիների խնդիրներով զբաղվող աշխատանքային հատուկ խումբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի՝ սփյուռքի հետ աշխատանքների գծով պետական կոմիտեն ստեղծել է աշխատանքային հատուկ խումբ՝ մեծացնելու համար Ռուսաստանում գտնվող իր հայրենակիցների իրավական իրազեկվածությունը:

Աշխատանքային խմբի առաջադրանքն է օգնել Ռուսաստանում ապրող և աշխատող ադրբեջանցիներին՝ սեփական գործունեությունը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար, աջակցել աշխատող ներգաղթյալներին՝ պահպանելու համար տեղի օրենքները:

Խմբի անդամներն արդեն իսկ գործուղվել են Ռուսաստան, ուր կհանդիպեն տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Պետկոմիտեն ընդգծել է, որ աշխատանքային խմբի նպատակը չի հանդիսանում սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի իրավունքները պաշտպանելում:

Տեսանյութեր

Լրահոս