
Թուրքիայի ՆԳՆ-ը հերքել է Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հերքել է Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու մասին տեղեկատվությունը:
Գյուլերի խոսքերով՝ թուրք-սիրիական սահմանին կառուցվում են արգելապատնեշներ՝ կանխելու համար Թուրքիայի քաղաքացիների կողմից սահմանին ականապատված տարածքներ ներթափանցելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան ձեռնամուխ է եղել Սիրիային սահմանակից շրջաններում պատի կառուցմանը՝ այդ երկրից ապօրինի ներգաղթյալների մուտքը կանխելու համար: