Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։

Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։ Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930