Բաժիններ՝

ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է   ԱԺ տարածքում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից իր անվտանգությունը պահպանելու նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նամակով դիմած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որում, ըստ էության, հիշեցվում է, որ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված մի քանի դեպքերի, պատգամավորի անվտանգությունը երաշխավորված է օրենսդրությամբ:

Tert.am-ին Գուրգեն Դումանյանի պատասխանը տրամադրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Զարուհի Փոստանջյանին ուղղված գրավոր պատասխանում Գուրգեն Դումանյանը գրել է. ««ԱԺ կանոնակարգ-օրենքի» 18-րդ հոդվածը ԱԺ նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք համահունչ են պետական պահպանության ծառայության ընդհանուր սկզբունքներին և կոչված են ապահովելու պահպանվող օբյեկտի անվտանգությունը:

Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունն ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և դրանով նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Բացի այդ, ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև հավելել է, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը նախատեսում է» հնարավորություն, որպեսզի ԱԺ պատգամավորները ԱԺ ամբիոնից՝ ԱԺ-ում քննարկվող այս կամ այն հարցի կապակցությամբ ներկայացնեն իրենց տեսակետը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս