
ԵՄ-ն 9 մլն եվրո է հատկացրել Հայաստանին և ևս վեց երկրի` անտառային հատվածի կառավարման նպատակով

Եվրամիությունը հետխորհրդային յոթ երկրների, այդ թվում` Հայաստանին, 9 մլն եվրո է հատկացրել` մինչեւ 2016թ-ը անտառային հատվածի կառավարման եւ իրավակիրառման ծրագրի համար, հաղորդում է Համաշխարհային բանկը:
«Անտառային հատվածի կառավարում եւ իրավակիրառում» (FLEG II) կոչվող ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսավորվում է 2013 թ-ից: Երկրորդ փուլի (2013-2016թթ.) ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն եվրո: Ծրագիրը ՀԲ կողմից իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ռուսաստանում` Բնության պահպանության միջագային միության (IUCN) եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գործընկերությամբ:
Երկրորդ փուլն ուղղված է առաջին փուլի (2008-2012) ընթացքում սկսված նախաձեռնությունների աջակցմանն ու զարգացմանը: Հիմնական նպատակը անտառային տնտեսությունների կայուն կառավարման խթանումն է, ինչպես նաեւ պետության կողմից անտառների բալանսավորված պաշտպանության ապահովումը` հաշվի առնելով տարածաշրջանների էկոլոգիական, տնտեսական եւ սոցիալական գործոնները, հաղորդում է «Грузия Online»-ը: