
TANAP գազատարը կնպաստի Թուրքիայում գազի գնի նվազեցմանը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագիծը նպաստելու է Թուրքիայում գազի գնի նվազեցմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ TANAP գազատարը հանդիսանում է տնտեսական ոլորտի ամենակարևոր նախագծերից մեկը: Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիայում գազը սպառողներին վաճառվում է ներկրման գնից ավելի ցածր գնով:
Նա ընդգծել էր, որ 2012 թվականին Թուրքիայում գազի սպառումը կազմել է 45.5 միլիարդ խորանարդ մետր: