Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գ. Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Փ.-ին:
Հայաստանյան բոլոր բանկերն ունեն պաշտոնական ինտերնետ կայքեր։ Իսկ նրանցից որո՞նց կայքերն առավել շատ այցելություններ ունեն։ Պարզվում է՝ այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, որովհետև 21 բանկերից միայն 7-ն են գրանցված Circle.am կայքում, որը ներկայացնում է հայկական վեբ-կայքերի ռեյտինգն ու վիճակագրությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:
Ես անկախ լուսանկարիչ եմ, և ինքս իմ հաշվին և իմ նախաձեռնությամբ եմ իրականացնում իմ նախագծերը: Այլ խնդիր է` դրանք հետագայում ներկայացնելը: Այս պարագայում կուրատորները, փառատոների և այլ նախաձեռնությունների կազմակերպիչները պետք է հետաքրքրված լինեն և իրենք զբաղվեն ֆինանսների հայթայթմամբ, ինչպես ժամանակակից արվեստի ցանկացած ոլորտում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 18-ից Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի՝ Կոմիտաս պողոտայի անցուղու խաչմերուկից (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի մոտից) մինչև Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկ հատվածում կազմակերպվելու է միակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ:
Ուսումնասիրելով Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ դիմումը՝ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը գտնում է, որ նրա կողմից բերված հիմքերը քննության ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար…
Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսյանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա:
Գալուստ Սահակյանը վաղուց ճանաչել, ընկերություն է արել իր ամուսնու հոր հետ, ապա շատ մոտիկ հարաբերությունների մեջ է իր ամուսնու հետ:
Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի խորհրդական Ալի ալ-Մուսավին:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսավորման ծավալը կազմել է 250 միլիարդ եվրո:
Սահմանվել է ընկերության ընդհանուր կապիտալը` 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ` 450 մլն դրամ:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Աստվածատրյանը, ով աշխատում է «Լիակ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իր կողմից վարած ГАЗель մակնիշի 077 LV 61 համարանիշի ավտոմեքենան, Նորքի 6-րդ զանգվածում կայանել է խանութի մոտ և մտել գնումներ կատարելու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի իր անվտանգությունը ապահովելու և բացառելու իր նկատմամբ հնարավոր ոտնձգությունը ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից, Առաքել Մովսիսյանից, Մհեր Սեդրակյանից ու Կարեն Ավագյանից:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան հաջորդ տարի ներկրելու է առնվազն 5 միլիոն տոննա իրանական նավթ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.45-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Դեռևս օրեր առաջ Նիկոլայ Ծատուրյանը մինչև իր այդ հարցազրույցը նախարարին խնդրել էր հանդիպման համար՝ ծրագրեր քննարկելու կապակցությամբ: Նախարարն էլ, բնականաբար, նշանակել էր հանդիպման օր եւ ժամ: Սակայն մինչ այդ հանդիպումը կկայանար, պարոն Ծատուրյանը նույն կայանալիք հանդիպման վերաբերյալ անտեղի մեկնաբանություններ էր արել՝ դիմում գրելու, աշխատանքից ազատվելու հետ կապված, այդ իսկ պատճառով նախարարը նրան հրաժարվել է ընդունել»
Նիստի ժամանակ ԿԸՀ-ի ղեկավար Մազաիր Պանախովը հայտարարել է, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54 տոկոսը:
Խորհրդարանական Էթիկայի հանձնաժողովը ՀՀ-ում գոյություն ունի արդեն 1 տարուց ավելի, բայց որևէ մեկը չի կարող հիշել դեպք, որ հանձնաժողովը որևէ պատգամավորի հանրային պարսավանքի ենթարկելու որոշում կայացնի
Այս մասին հայտարարել է Աքքույուի (թուրքական առաջին) ատոմակայանի փոխտնօրեն Ռաուֆ Կասումովը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.10-ի սահմաններուն, «Պրոտոն Վիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դա իրականացվում է արտաքին երկրներին ցուցաբերվող ռազմական օգնության շրջանակներում:
Լևոն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, նշեց, թե ԼՂՀ-ն ՌԴ-ին միացնելու գաղափարը վաղուց կար, բայց շեշտեց, որ իր համար այդ գաղափարն ընդունելի չէ
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, նշվելու է գյուղաշխատողի օրը: Ինչպես այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նախատեսված են մի շարք միջոցառումներ: