Մերցը կրկին զբաղեցրել է քաղաքական գործիչների ժողովրդականության վարկանիշի վերջին տեղը. Bild
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին զբաղեցրել է գերմանացի քաղաքական գործիչների ժողովրդականության վարկանիշի վերջին տեղը, որը կազմվել է Bild թերթի համար INSA սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտության հիման վրա։
Հետազոտության շրջանակում քաղաքական գործիչներին գնահատել են զրոյից տասը սանդղակով, որտեղ զրոն նշանակում է «շատ վատ», իսկ տասը՝ «շատ լավ»։ Քսան քաղաքական գործիչներ դասակարգվել են ըստ հավաքած միավորների քանակի։
Ըստ արդյունքների՝ Մերցը ստացել է 2,57 միավոր և զբաղեցրել վարկանիշի վերջին հորիզոնականը։ Առաջին տեղում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը (4,81 միավոր), երկրորդում՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի վարչապետ Ջեմ Օզդեմիրը (4,33 միավոր), երրորդում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Հենդրիկ Վյուսթը (4,1 միավոր)։
Ընդդիմադիր աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիսա Վայդելը ստացել է 3,78 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը։ «Սառա Վագենկնեհտի միություն՝ բանականության և արդարության համար» կուսակցության հիմնադիր Սառա Վագենկնեհտը ստացել է 3,54 միավոր և հայտնվել վարկանիշի 13-րդ հորիզոնականում։
Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 28-31-ին։ Հարցվածների թիվը և վիճակագրական սխալի սահմանը չեն նշվում։

