«Նորությունը դեռ տարածվել է րոպեներ առաջ, որի մասին մենք տեղեկացել ենք ռուսական մամուլից: Դուք ի՞նչ է, ակնկալում եք, որ մենք մի քանի րոպեում տանք մեկնաբանություն կամ հայտնենք կուսակցության դիրքորոշումը»:
Որևէ մեկն այսօր չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք եվրոպական կառույցների հետ երկխոսելուց: Պարոն նախագահը նշել է, որ որոշումը` մտնել Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպայի հետ երկխոսելուց:
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
Դիտարկմանը՝ ասում են այստեղ իշխանությունների պատվերը կա, որ տարիներ հետո հիշել է Վազգեն Սարգսյանին՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Այն տարիներին հեչ պատվերներ չկա՞ր: Այն տարիներին իշխանությունները ի՞նչ էին պատվիրում, որ առասպելացնենք, Կոմանդո՞ս կոչենք»:
Ես կածում եմ, որ Սարգսյանը կանգ է առել «ռեալ պոլիտիկ» ֆորմատի վրա: Գիտե՞ք` ժողովրդական խոսքը՝ «лучше журавль в небе, чем синица в руках»: Կարծում եմ, պարոն Սարգսյանը նախընտրել է առավել պրագմատիկ որոշում կայացնել:
Լարա Ահարոնյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի տարածած այն տեղեկատվությունը, թե Կանանց ռեսուրսային կենտրոնը Ազատության հրապարակում երեխաներին օգտագործելով, միասեռականություն և սեռափոխություն է քարոզել, սուտ մատնություն ու զրպարտանք է:
Ռուս ծրագրավորող Լինուքս Տորվալդսը հայտարարել է Linux-ի նոր տարբերակի թողարկման մասին: «Ինչպես նկատել են որոշ մարդիկ, ես շեղվել եմ և չեմ գրել rc7-ի անոնսը»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրավորողը առաջարկել է օգտվողներին »մոռանալ» rc7-ի մասին և ստանալ Linux 3.11-ը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ:
Երեկ Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, և ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը, հայ ռազմագերին և նրա ընտանիքը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից:
Քարուքանդ վիճակում են գտնվում ինչպես գյուղ մտնող, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Օբամայի նախագահության երկրորդ շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ լիդերության այս կարևոր նախապայմանները նրա մոտ, մեղմ ասած, կաղում են: Օբամային պակասում է նաև արագ և աներեր գործելու վճռականությունը, որով աչքի էր ընկնում Բուշ-կրտսերը:
Նախօրոք խոսվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մասին: Այս թեման շատ «ծեծվեց», փաստարկներ չբերվեցին, համաձայնագրի բովանդակությունն էլ գաղտնի է պահվում: Մեր իշխանությունները բավական թույլ դիրքերում են արտաքին բեմահարթակում, սա տեսանելի է: Վախեցավ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը:
Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը: Ըստ այդ խոսակցությունների, Մոսկվան պահանջելու է հեռացնել արևմտամետ համբավ ունեցող Տ.Սարգսյանին:
Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրագրել համագործակցությունը ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական ոլորտներում:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:
Քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ: Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը:
Պուտինը հիշատակել է, որ արդեն իսկ գոյություն ունի երկու երկրների միջև կրթական ոլորտում հաջող համագործակցության փորձ:
Այսօր՝ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո առաջնագծում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Ալիկ Հայկի Ջանվելյանը:
Հայաստանը, սակայն, ընդհանուր սահման չունի Մաքսային միության մեջ մտնող որևէ երկրի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով այս ուշագրավ տեղեկությանը, 168.am-ին ասաց. «Եվրոպացիների հետ երդում են ուտում, որ Ասոցացման համաձայնագիրն են ստորագրելու, իսկ հիմա Ռուսաստանում, փաստորեն, հայտարարում են, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու, ուտի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ սպասենք հետագա զարգացումներին»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ընկերութուններից մեկը` Microsoft-ը, կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի գինը կկազմի 7,17 մլրդ դոլար:
Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն կառույցին միանալու Երևանի որոշմանը:
168.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Մոսկվայում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Մ. Կ.-ն:
Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
LG ընկերությունը ներկայացրել է G Pad փոքր պլանշետը: Սարքը կունենա 8.3 դյույմանի էկրան և Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգ: Սարքի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա «IFA 2013» ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի Բեռլինում սեպտեմբերի 6-ին: