Բաժիններ՝

«Ռուսական երկաթուղիները» մոտ 15 միլիարդ ռուբլի է ներդնելու Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում բանակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» մոտ 15 միլիարդ ռուբլի է ներդնելու Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Հայաստանը, սակայն, ընդհանուր սահման չունի Մաքսային միության մեջ մտնող որևէ երկրի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) հետ:

Նշվում է, որ 2012 թվականին Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 1 միլիարդ դոլար: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի Ռուսաստանի ու Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 45 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի ու Ղազախստանի պարագայում՝ մոտ 24 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս